Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը

Կյանքից հեռացել է անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը
25.06.2016 | 17:20

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 24-ին, 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը:

Պողոս Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 26-ին, ժամը 18։00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի, Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հունիսի 27-ին, ժամը 13։00-ին, Ձորաղբյուր գյուղի նոր գերեզմանատանը:


Պողոս Պողոսյանը ծնվել է 1941 թվականին, հունվարի 27-ին, Երևանում: Նա հայտնի է իր լուսանկարած Արարատներով և Սևաններով: Ամենահայտնի Արարատներից մեկը՝ օդանավից արված լուսանկարն է, որտեղ Սիսն ու Մասիսն ասես բռիդ մեջ են: Լուսանկարն այդպես էլ անվանել է` «Արարատն ափիդ մեջ»:
Լուսանկարել է նաև 1976 թվականին Հայաստան այցելած Վիլյամ Սարոյանին: Այնուհետև, վարպետի կողմից արված լուսանկարները զետեղվել են Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Ֆրեզնոյում տպագրվող գիրք-ալբոմում:


Պողոս Պողոսյանը «Էջմիածնի գանձերը», «Հայկական գորգեր», «Գանձարան» հայտնի պատկերագրքերի հեղինակն է:

Դիտվել է՝ 1343

Մեկնաբանություններ